Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Միրզոյանը կլիներ 97-տարեկան (տեսանյութ)

Հասարակություն
9df0a537-a2ec-4697-828f-76bd86449ce9

Մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն էր։ Էդվարդ Միրզոյանի անվան Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը՝ հայ երաժշտարվեստի մեծ երախտավորի ծննդյան 97-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողություն: Արարողությանը մասնակցում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Վարդան Աճեմյանը, Երվանդ Երզնկյանը, Հայաստանի մշակութային այլ ճանաչված գործիչներ: Ներկա էին համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, ավագանու անդամներ, հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հուշաքարի բացման արարողությանը ելույթ ունեցան Էդվարդ Միրզոյանի այրին՝ տիկին Հեղինեն, որդին՝ վիրաբույժ Արշակ Միրզոյանը,ովքեր հետաքրքիր դիվագներ պատմեցին մեծանուն կոմպոզիտորի կյանքից, հատկապես նրա ջանքերով Դիլիջանում կոմպոզիտորների տան ստեղծման պատմությունից: Ստեղծագործական տան սրահում կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարմամբ ելույթ ունեցավ Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը: Մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 97-ամյակին նվիրված մեծարման արարողությունը մեկնարկել էր առավոտյան Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, ուր հարգանքի տուրք էր մատուցվել նրա հիշատակին: