«Յուվենթուսը» շանս չտվեց «Նապոլիին» (տեսանյութ)
Ֆուտբոլի Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուսը» ընթացիկ առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում, Հռոմում ոչ-ոքի խաղաց տեղի «Ռոմայի» հետ՝ 0:0: Այդ հանդիպումից հետո թուրինցիները 4 միավորով առաջ պոկվեցին երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից» եւ նվաճեցին չեմպիոնի կոչումը:
Այդպիսով, «Յուվենթուսը» յոթերորդ անընդմեջ անգամ հաղթեց Ա սերիայում, ինչը ազգային նոր ռեկորդ է: Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում նման շարք արձանագրել էր Ֆրանսիայի «Լիոնը», 2002-2008 թվականներին:
Չորս օր առաջ «Յուվենթուսը» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում ջախջախել էր «Միլանին»՝ 4:0: Դա նշանակում է, որ թուրինյան ակումբը նաեւ ոսկե դուբլ գրանցեց ընթացիկ մրցաշրջանում:
Հավելենք, որ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հանդիսանում է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի թափուր պաշտոնի թեկնածուներից մեկը: Ինչպես հայտնի է, անգլիական ակումբում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: