Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Թորոսյանը նշանակվեց առողջապահության նախարար

Պաշտոնական
arsen_torosyanj

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար: Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար:


Կրթություն 2013թ. INSEAD, «Միջին արևելքի առողջապահության առաջնորդության ծրագիր», Աբու-Դաբի, ԱՄԷ 2010թ. Վիեննայի բժշկական համալսարան, «Հանրային առողջապահությունը Ավստրիայում», Վիեննա, Ավստրիա 2006-2009թթ. Առողջապահության ազգային ինստիտուտ, «Հանրային առողջություն և առողջապահության կառավարում» ասպիրանտուրա, Երևան, ՀՀ 2008թ. INSEAD, «Եվրոպայի ա ռողջապահության առաջնորդության» ծրագիր, Ֆոնտենբլու, Ֆրանսիա 2007թ. Հարվարդի Քենեդիի քաղաքագիտության դպրոց, «Սկզբունքային բանակցություններ», Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ 2005-2006թթ. Առաջնորդության զարգացման կենտրոն, «Առաջնորդություն, բանակցություններ, հռետորություն, մտածողություն», Երևան, ՀՀ 2004-2006թթ. Առողջապահության ազգային ինստիտուտ, «Առողջապահության կազմակերպում և կառավարում» օրդինատուրա, Երևան, ՀՀ 1998-2004թթ. ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետ, Երևան, ՀՀ Աշխատանք – 2011 – մինչ օրս, Տնօրեն, ՄԻԲՍ բժշկական կենտրոն – 2010 – 2011, Տնօրենի պաշտոնակատար/Մ և Գ բաժնի վարիչ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն – 2008 – 2010, Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող, ԱՄՆ ՄԶԳ ԱԱՊԲ ծրագիր, IntraHealth International – 2005 – 2008, Ծրագրի օգնական, ԱՄՆ ՄԶԳ ԱԱՊԲ ծրագիր, Emerging Markets Group – 2003 – 2004, Սոցիալական աշխատողների թիմի ղեկավար, Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ – 2002, Դասավանդող/Ծրագրի ղեկավարի օգնական, Հայաստանի բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիա: