Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ցույց Ապարանում. բնակիչները փակել են Ապարան-Վանաձոր մայրուղին (տեսանյութ)

Հասարակություն
a1

ԷկոԼուր Արագածոտնի մարզում Ապարանի շրջակա համայնքների բնակիչներն այսօր առավոտյան փակել են Ապարան-Վանաձոր մայրուղին: Պատճառը կաթի մթերման գնի նվազումն է: Բնակիչները նշում են, որ նախկինում կաթն իրենցից գնել են 170 դրամով, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կաթի մթերման գինն իջել է մինչև 100 դրամի: «Եթե էժանացնում են, թող բոլոր ապրանքների գներն էժանացնեն, ինչի՞ պետք է միայն կաթի գինն իջնի», - բողոքում են ցուցարարները: Ցույցի վայրում է նաև ոստիկանությունը: Ներկայում ոստիկանները բանակցում են բնակիչների հետ, որպեսզի նրանք բացեն ճանապարհը: