A
A
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է (տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում: «Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք», - ասաց Փաշինյանը: Բացի այդ, Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն Ոստիկանության և ԱԱԾ փոփոխությունների արդյունքները», - եզրափակեց վարչապետը: