Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդներ է սահմանում, իսկ «Արսենալը»՝ հակառեկորդներ (տեսանյութ)

Սպորտ
a1anglia-rekord

Ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Բարյթոնի» հետ հետաձգված խաղից հետո սահմանել է առաջնության երեք նոր ռեկորդ:   Նախ, «քաղաքացիները» տարել են թվով 31-րդ հաղթանակը ընթացիկ մրցաշարում (3:1): Նախկինում Պրեմիեր լիգայի թիմերից ոչ մեկին չէր հաջողվել նման արդյունք գրանցել:   «Մանչեսթեր Սիթին» 37 խաղից հետո վաստակել է 97 միավոր, ինչը նույնպես առաջնության նոր ռեկորդ է: Բացի այդ, Խոսեպ Գվարդիոլայի սաներն այդ խաղերում 105 անգամ գրավել են մրցակիցների դարպասը եւ երկու գոլով գերազանցել են լոնդոնի «Չելսիին» պատկանող ռեկորդը:   Իսկ ահա Լոնդոնի «Արսենալը», հակառակը, հակառեկորդներ է սահմանել: «Զինագործները» 1:3 հաշվով զիջելով «Լեսթերին», հյուրընկալվելիս կրել են 7-րդ անընդմեջ պարտությունը: Նման բան թիմի հետ տեղի էր ունեցել 51 տարի առաջ, 1967 թվականին: Սակայն պարտությունների այս շարքը Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր հակառեկորդ է:   Միաժամանակ «Արսենալը» դարձավ լիգայի առաջին թիմը, որը լինելով առաջատար վեցյակում, բաց է թողել 51 գոլ: Լոնդոնյան ակումբը վերջին անգամ 50-ից ավելի գնդակ սեփական դարպասը ընդունել էր 1983-1984թթ առաջնությունում (60):