Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարողա 8 լինի, կարողա 10, կարողա 11». Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
Sharmazanov

Հանրապետականը Նիկոլ Փաշինյանին չի ցանկանում տեսնել որպես վարչապետ: Բայց Ազգային Ժողովի հատուկ նիստում բավարար քանակությամբ կողմ ձայներ է ապահովելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ: Այս հարցը քննարկվել է երեկոյան. ՀՀԿ-ն գործադիր մարմնի ու «Հանրապետական» խմբակցության համատեղ նիստ էր անցկացնում. «Մենք ենք հորդորելու և արդեն հորդորել ենք այդ պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն, այստեղ որևէ կուսակցության բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է»,- լրագրողների հետ զրույցում ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թե հանրապետական պատգամավորներից քանիսը կողմ կքվեարկեն Շարմազանովը չի պարզաբանում. «Դե հիմա կարողա 8 լինի, կարողա 10 լինի, կարողա 11 լինի»: Տեղեկություն էր տարածվել, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում վիճաբանություն է եղել Գևորգ Կոստանյանի և Գագիկ Բեգլարյանի միջև. «Իսկ ի՞նչ եք կարծում, ինձ հետ կարա՞ վիճաբանություն տեղի ունենա»,- մեկնաբանեց անձամբ Կոստանյանը, ի դեպ, նա վստահեցրեց, որ հավատարիմ է մնալու իր դիրքորոշման. ավելի վաղ պատգամավորը հայտարարել էր, որ դեմ է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: