A
A
Ցզյու Վենցզյուն 2-րդ հաղթանակը տոնեց կանանց շախմատի եզրափակիչում (տեսանյութ)
Շանհայում ընթացող կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտում, որտեղ միմյանց հետ հանդիպում են չինուհի գրոսմայստերներ Ցզյու Վենցզյունն ու Թան Չժուն, արդեն կայացել է երեք տուր: Առաջինում գրանցվել է ոչ-ոքի արդյունք, իսկ ահա հաջորդ երկու պարտիաներում հաջողությունն ուղեկցել է առաջինին: Այդպիսով, 2017թ կանանց Գրան պրիի հաղթող Ցզյու Վենցզյուն առջեւում է 2,5:0,5 հաշվով: Չորրորդ պարտիան տեղի կունենա մայիսի 7-ին: 2017թ աշխարհի գավաթակիր Թան Չժուն հանդես կգա սպիտակ խաղաքարերով եւ կփորձի կրճատել հաշվի տարբերությունը: Նշենք, որ մրցամարտը բաղկացած է 10 դասական պարտիայից: Հավասար քանակությամբ միավորներ վաստակելու դեպքում աշխարհի նոր չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում: