A
A
Հանրապետական պրոֆեսիոնալ նախարարները կմնան կառավարությունում (տեսանյութ)
Որեւէ պաշտոնի քննարկում, սակարկություն չի եղել մինչ այս պահը եւ չկա այս պահին: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցնում է՝ համերաշխության կոչ են արել եւ հայտարարել, որ որեւէ սակարկություն չկա: «Ի պատիվ «Ծառուկյան» դաշինքի, ի պատիվ ՀՅԴ խմբակցության, ի պատիվ «Ելք» խմբակցության, ի պատիվ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների՝ այս ուղերձները բոլորը շատ լավ հասկանում են: Որեւէ պաշտոնի քննարկում, սակարկություն չի եղել մինչ այս պահը եւ չկա այս պահին»,- ասաց Արարատ Միրզոյանը: Արարատ Միրզոյանը հորդորեց կոալիցիայի հարցով չշտապել, բայց վստահեցրեց՝ Հանրապետական նախարարներից պրոֆեսիոնալները կմնան կառավարության կազմում, սակայն անուններ չտվեց: