Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր խոսքը՝ գործ է. մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikollll

Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են, որ մայիսի 8 -ին կայանալիք ընտրությունների Բարգավաճ Հայաստանը նույպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին, այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:

  • Մենք պարոն Փաշինյանի հետ հանդիպեցինք, քննարկել ենք առանց նախապայմանի: Ես այսօր այստեղ եմ, մեկ անգամ ևս ասելու, որ մենք ասել են, այսօր հաղթանակը ժողովրդինն է, ժողովուրդն է, որոշելու թեկնածուին, որին մենք քվեարկել ենք կողմ, առաջին անգամ ենք արել, երկրորդ անգամ էլ, երրորդ անգամ էլ: Այսօր կային տարբեր հայտարարություններ, ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ մեր խոսքը գործ է և մենք ժողովրդի թեկնածուի կողքին է: Շնորհակալություն, Աստված պահապան ձեզ բոլորիդ:
Հարցին, որ եթե այդ օրը վարչապետ չընտրվի...Նիկոլ Փաշինյանը ընդհատեց խոսքը, ասելով.  Կընտրվի, անպայման կընտրվի: Իսկ Գագիկ Ծառուկյանը նշեց. Ուրեմն ես բոլորիդ ասում եմ, որ երբ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին ձերբակալել էին, մենք դուրս եկանք և հայտարարեցինք, որ մենք ժողովրդի առաջնորդների կողքին ենք և իրենք պետք է հրատապ ազատ արձակվեն և այդ ժամանակ քաղաքական իրադարձություն փոխվեց, այսօր նույնպես իմ ստեղ գտնվելը քաղաքական իրադարձություն է փոխում: