Նիկոլ Փաշինյանի տեղեկություններն ավելի շատ են, քան իմ. Վ. Բաղդասարյանը՝ ընտրության տապալման մասին (տեսանյութ)
«Նիկոլ Փաշինյանի տեղեկություններն ավելի շատ են, քան իմ»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն որոշել է տապալել վարչապետի ընտրությունը: «Հանրապետականը պետք է ամբողջ կազմով գա աշխատանքի: Երեկ հերթագրված 25 հարց տվողներից հարց են տվել 13-ը, 12-ը պետք է դեռ հարց տա, և այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո, մեր պայմանավորվածությունը այդպիսին է, մեր խմբակցությունը կկայացնի որոշումը»,- ասաց նա՝ նշելով , որ ՀՀԿ-ի քվեարկությունը միաձայն է լինելու: Իսկ ուժի մե՞ջ է իր հայտարարությունը, որ եթե մյուս երեք խմբակցությունները 1 թեկնածուով հանդես գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի, Բաղդասարյանն արձագանքեց. «Չխոչընդոտելը քվորում ապահովելն ու բնականոն աշխատանք ապահովելն է: Իհարկե, չենք խոչընդոտելու»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն դեմ քվեարկի Փաշինյանի թեկնածությանը, իսկ արդեն մայիսի 8-ին վարչապետի իր թեկնածուին առաջադրի, հարցին էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դեպքերից առաջ մի ընկեք: Սպասեք ընտրություններն ավարտվեն, նոր խոսենք շարունակության մասին: Մանրամասները՝ տեսանյութում