Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։ Քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի խաղաղ եւ օրինական հանգուցալուծման հետ կապված հարցեր»,-ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը: Ավելի ուշ «Իմ քայլը» նախաձեռնությունը պտոնապես հայտարարեց այդ մասին. Երկուշաբթի օրը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը հեռախոսազրույց ունեցավ Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք քննարկեցին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը և թե ինչպես են լուծում գտնում Հայաստանի ժողովուրդը և նրանց խորհրդարանական ներկայացուցիչները: Պետքարտուղարի տեղակալ Միտչելը շեշտեց, որ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ ընթացիկ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա՝ ըստ Հայաստանի սահմանադրության և իրավունքի գերակայության: Նշելով, որ ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձությունների ընթացքին՝ պետքարտուղարի տեղակալ Միտչելը ցույցերի խաղաղ բնույթի հետ կապված կրկին գովեստով արտահայտվեց Հայաստանի ժողովրդի մասին և հույս հայտնեց, որ թե՛ անվտանգային ուժերը, թե՛ խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից: Նա նաև նկատեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ՝ նպատակ ունենալով ի շահ երկու երկրների առավել ամրապնդել տասնամյակների պատմություն ունեցող հայ-ամերիկյան հարաբերությունները: