A
A
Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ում 6-րդն է, Վարուժան Հակոբյանը՝ 10-րդը
Շախմատի ԱՄՆ-ի 2018 թվականի առաջնություններին մասնակցած մեր հայրենակիցները ձեռնունայն ավարտեցին մրցաշարերը: Տղամարդկանց մրցաշարում հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 11 հնարավորից վաստակելով 4,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գրավեց 10-րդ հորիզոնականը: Առաջին տեղը անսպասելի զբաղեցրեց եւ չեմպիոն հռչակվեց Սեմ Շենքլանդը, որը կես միավորով առաջ անցավ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանայից: Կանանց առաջնությունում երկու շախմատիստուհիներ՝ Աննի Վանգն ու Նազի Պաիկիձեն, վաստակեցին 8-ական միավոր եւ բաժանեցին 1-2-րդ տեղերը: Այսօր նրանք թայբրեյքում կխաղարկեն չեմպիոնի տիտղոսը: Առաջնությանը մասնակցած հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը վաստակելով 5,5 միավոր, զբաղեցրեց 6-րդ տեղը: