Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ». Մխիթարյանը մեկնարկային կազմում է (տեսանյութ)

Սպորտ
a1manun-arsenal-1

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այսօր Անգլիայի պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հանդիպումը տեղի կունենա Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում:   Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Արսենալի» մեկնարկային կազմում եւ կխաղա իր նախկին թիմի դեմ: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» խաղը կմեկնարկի ժամը 19:30-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: