Նիկոլ Փաշինյան. Այս հաղթանակը ձերն է (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն իրաջակիցների հետ այս պահին վերադառնում է Երեւան: Չնայած արդեն մութ է, սակայն գրեթե բոլոր բնակավայրերում,մարդիկ դուրս են եկել ավտոմայրուղի եւ դհոլ-զուռնայով կանգնեցնում են Փաշինյանի գլխավորած ավտոշարասյունը: Ամենուրեք դիմավորում են նրան հրավառություններով: «Վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով, Երևանում վերսկսում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են: Վաղը՝ ժամը 12-ին, փակվում է ամեն ինչ, ինչ-որ կարող է փակվել եւ 16:00-ին կրկին կբացվեն ճանապարհները: Իսկ երեկոյան ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենում մինչև հիմա կայացած ամենամարդաշատ հանրահավաքը»,-այսօր ամենուրեք հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: