A
A
Ծառուկյանը սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու (տեսանյութ)
Քիչ առաջ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու և սատարելու է Նիկոլ Փաշինյանին: «Շարժմանը շատ դրական եմ վերաբերվում, սա ոչ թե մեկ-երկու տարվա հարց էր, այլ ժողովրդի մեջ կուտակված հարց էր և ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ: Ժողովուրդը ոտքի կանգնեց, երիտասարդությունը ոտքի կանգնեց: Փառք ու պատիվ մեր ժողովրդին ու երիտասարդներին, իրենք են հաղթել, իրենք պետք է որոշումը կայացնեն: «Մենք ամբողջ թիմով, մեկ մարդու պես ձայնը տալու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին: Մենք թեկնածու չենք առաջադրի», ասել է Գագիկ Ծառուկյանը: