A
A
ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու (տեսանյութ)
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ հայտարարել է, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրել: Խմբակցությունը մինչեւ քվեարկությունը կորոշի, թե առաջադրված թեկնածուներից ում օգտին կքվեարկի: Որոշումը կայացվել է ՀՀԿ խմբակցության նիստում: Մինչ այս հայտարարությունը նրանք հանդիպել են Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ: