Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրի Պետրոսյանը կգլխավորի Սերժ Սարգսյանի գրասենյակը (տեսանյութ)

Քաղաքականություն
Nairi-petrosyan

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կգլխավորի Նաիրի Պետրոսյանը: «Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»,- գրել է Նաիրի Պետրոսյանը Facebook-ում: