Ուղիղ. Թուրքը նայում, տխրում է. Նիկոլ Փաշինյան / լրացվում է (տեսանյութ)
16:30 Թուրքը նայում, տխրում է. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը մեծ հանրահավաք ունեցավ Իջևանում: Նա ելույթում նշեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը անհրաժեշտ: Նա ասաց, որ այս հաղթանակը ունի մեկ հեղինակ, մեկ տեր և այդ տերը Հայաստանի հաղթանակած քաղաքացին է և ժողովւրդը: «Կարեն Կարապետյանը և Հանրապետականները պետք է հասկանան, որ չկա այնպիսի Հայաստան, որը նրանք կկարողանան կառավարել, նրանց չի հաջողվելու րոպե անգամ հագիստ շունչ քաշել, քանի դեռ նրանք չեն ընդունել համաժողովրդական շարժման հաղթանակը»,- նշեց Փաշինյանը: Նա նաև ավելացրեց, որ հանդիպումներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, նախագահ Արեմն Սարգսյանիև այլ քաղքական ուժերի հետ և շահագրգռված է բանակցությունների սկսելուն: «Ո՞ւմ են ծառայում նրանք ովքեր խոչընդուտում են հաղթանակի դե յուրե ամրագրմանը: Դիում եմ բոլոր ուժերին, պատգամավորներին, որ պատրաստ եմ բոլորի հետ բանակցել: Հիմա թուրքը նայում, ոչ թե ուրախանում է, այլ թուրքը նայում ու տխրում է, որովհետև հասկանում է որ այստեղ կա մի ժողովուրդ, ում հնարավոր չէ հաղթել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև շնորհակալություն ասաց Իջևանի ավագանուն, քանի որ Իջևանի ավագանին պաշտոնապես հայտարարեց, որ միանում է համաժողովրդական շարժմանը: «Ակնկալում եմ, որ նման հայտարարությամբ հանդես կգա նաև քաղաքապետը, նման հայտարարություն կանեն ՀՀ բոլոր համայնքների ղեկավարները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հիշեցրեց, որ մայիսի 1-ին բոլորը առավոտյան 8-ին պետք է ողողեն Երևանի փողոցները: 15:38 Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Արսինե Խանջյանը: Նա Իջևանի հրապարակում հանդես եկավ ելույթով: «Առանց ժողովրդի Հայաստան գոյություն չունի, ոչ էլ իշխանություն գոյություն ունի: Ես կուզեմ ասել, որ շատ երկար ժամանակ էր պետք, հասկանալու, թե ինչպես ոտքի կանգնեցիք: Դուք պրն Փաշինյանի միջոցով գտաք ձեր ճանապարհը: Ես սփյուռքեն կուգամ հասկանալու, թե այդ ինչն էր զորավոր, որ կմղի ձեզ հոգով և մտքով ազատագրելու մեր հայրենիքը, որը անկախությունից հետո անկախ չէր: Դուք թափանցիկ մտքի ձայնով կգնաք: Շնորհակալություն ձեզ սփյուռիքց, շնորհակալությունից ինձնից, շնորհակալություն Սերժ Թանկյանից, ով կփափագի այստեղ գտնվել՝ ձեզ հետ»,- նշեց Արսինե Խանջյանը: 15:15 Եթե աջակցում եք շարժմանը, ուրեմն գրեք այդ մասին, հրապարակեք մամուլում.Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը ավտոերթով շարժվում է Իջևանում: Հաղարծին համայնքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ բոլորը պահանջեն Դիլիջանի հայամայնքի ղեկավարից և ավագանու անդամներից ընդունելու հայտարարություն այն մասին, որ միանում են համաժողովրդական շարժմանը և աջակցում: «Սա թափանցիկ քաղաքական գործընթաց է: Եթե աջակցում եք շարժմանը ուրեմն գրեք այդ մասին, հրապարակեք մամուլում: Ժողովուրդը հաղթել է և այն պետք է ճանաչվի բոլորի կողմից: Որևէ կասկած չկա, որ մեր շարժումը պսակվել է հաղթանակով: Ես ուզում եմ արձանագրել, որ այս հաղթանակի տերը ժողովուրդն է, ՀՀ քաղաքացին: Մեր խնդիրն այն չի, որ իմ անձը կամ քաղաքական ուժը գա իշխանության, այլ իշխանութան գաք դուք, Հայաստանի ժողովուրդը և այդպես լինի այսուհետ»,- շեշտեց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի ավտոերթին ուղեկցում է նաև կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը: Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ավտոերթով ուղևորվել էր Գյումրի, իսկ այսօր երեկոյան 17:00 կլինի Վանաձորում՝ Հայքի հրապարակում: ---------------- Ժամը 14-ին նախատեսված է հանրահավաք Իջեւանում։ Սակայն այն ուշանում է, քանի որ ճանապարհներին կանգնեցնում են Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։ Իջեւանի հրապարակը բազմամարդ է։ Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամաովրը ծնունդով Իջեւանից է։ Հեռարձակումը՝ «Ազատոթյուն» ռադիոկայանի