Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բաբլոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են առաջիկա վարչապետի ընտրությունները

Կարևոր լուրեր Պաշտոնական
photo-h6

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ խոսքի ազատության դերը երկրի զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մայիսի մեկին ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի ՀՀ վարչապետի ընտրություն՝ ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Ժոնաթան Լաքոտը կարեւորել է խաղաղ ցույցերի անցկացման հնարավորությունը Հանրապետությունում եւ այդ օրերին ուժային կառույցների, ինչպես նաեւ ցույցի մասնակիցների պահվածքը: Ֆրանսիայի դեսպանը հույս է հայտնել, որ գործընթացները կընթանան խորհրդարանի եւ այլ ժողովրդավարական ինստիտուտների շրջանակներում: Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա իր բնականոն հունին: