ԵԽԽՎ-ն ընդունեց լրագրողների իրավական կարգավիճակի մասին բանաձև. Առավոտ
Ըստ ԵԽԽՎ-ի ընդունած փաստաթղթի՝ վեհաժողովը կոչ է անում բարելավել լրագրողների իրավական կարգավիճակը ԵԽ անդամ երկրներում: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ընդունվեց «Եվրոպայի տարածքում լրագրողների կարգավիճակը» խորագրով բանաձևի նախագիծ: Փաստաթղթում մտահոգություն կա, որ Եվրոպայի տարածքում և ընդհանրապես ամբողջ աշխարհում մամուլի ազատությանն ուղղված մարտահրավերների վերաբերյալ: Բանաձևի նախագծում ամրագրված է. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ 2015-ին ԶԼՄ 22 ներկայացուցիչներ են սպանվել, շուրջ 160-ը հայտնվել բանտում: 2014-ին մոտ 100 ԶԼՄ ներկայացուցիչներ սպանվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: Որոշ անդամ պետություններում մամուլի ազատությունը լրջորեն ստորադասվում է»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով