A
A
ՌԱԿ անդամները ներկայացրին իրենց տեսակետների հինգ կետերը
Այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, վերջինիս նստավայրում, տեղի ունեցավ հանդիպում Ռամկավար Ազատական կուսակցությանԿենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի, վարչության անդամներ Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի և Արմեն Մանվելյանի հետ: Քննարկաման հիմնական թեման էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը: ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամները ներկայացրին իրենց տեսակետները, որոնք հետևյալ հինգն են`
- Երկու նախագահների` ՀՀ և Արցախի Հանրապետության նախագահի երաշխավորությամբ միջնորդական բանակցությունների սկսում:
- Անցումային-ժամանակավոր կառավարության ձևավորում,
- Ընտրական օրենսգրքի փոփոխություն (նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորում):
- Արտահերթ խորհրդարանական ընտրություններ: