«Մարզաշխարհը պետք է լինի ժողովրդի կողքին». Բագրատ Բուռնազյան (տեսանյութ)
Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչներն այսօր կեսօրին հավաքվել էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դիմաց: Ինչպես պարզվեց, մեր նախկին եւ ներկայիս մարզիկներն ու մարզիչներն այսօրվանից միանում են քաղաքացիական անհնազանդության շարժմանը: Նրանք Աբովյան փողոցով շարժվեցին Հանրապետության հրապարակ, որտեղ միացան այնտեղ գտնվող ցուցարարներին: Աշխարհի նախկին չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը, մեր թղթակցին ասաց, որ մարզաշխարհը պարզապես խաղաղ երթ է անցկացնում: «Մենք պետք է ապացուցենք, որ միասնական ժողովուրդ ենք, որը գիտի ինչ է ուզում եւ ուր է գնում», - ասաց հայտնի մարզուհին: «Այս ակցիան ժողովրդական է: Սպորտի նախարարը ճիշտ որոշում է կատարել եւ հրաժարական է տվել, քանի որ մարզաշխարհը նույնպես պետք է լինի ժողովրդի կողքին», - այսպես մեկնել այսօրվա մարզական ակցիան նախկինում հայտնի թենիսիստ Բագրատ Բուռնազյանը: