Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը շտապում է վերընտրվել նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
erdogan

Հունիսի 24-ին Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։  Ընտրությունները նախատեսված էին 2019 թվականի նոյեմբերին: 2017թ  ընդունված  Սահմանադրական փոփոխություններով է պայմանավորված  նախագահական և խորհրդարանական ընտրությունների միաժամանակյա անցկացումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը   հայտարարել էր, որ նման որոշում է կայացրել ՝ որպեսզի արագացնի երկրում   անցումը լիարժեք նախագահական համակարգի, ինչը հռչակվել է  մեկ տարի առաջ   ընդունված սահմանադրությամբ։ Արտաքին քաղաքականության մեջ՝ մասնավորապես Սիրիայում խնդիրներից բացի Էրդողանը ներքաղաքական տնտեսական խնդիրներ ունի,  որոնք դրդում են նրան արագ վերընտրվել նախագահ՝ ավելի լայն լիազորություններով։ Կես տարի է Թուրքիայում իր գործունեությունն է ծավալում պանթուրքական մի կուսակցություն՝ «Լավ» անունով։ Ժողովրդական աջակցությունը վայելող այս  կուսակցությունը նոր մարտահրավերներ է նետում Էրդողանին։  Չնայած այս ամենին՝ առայժմ Էրդողանը չունի լուրջ մրցակից։ «Թուրքիայում էրդողանին այլընտրանք չկա, էրդողանը հասավ դրան, երբ նոր եկավ իշխանության՝ էդպես չէր, փաստորեն, ինքը ստեղծեց այդ իրավիճակը, որ եթե ինքը չլինի՝ Թուրքիան կգնա դեպի թուլացում»,- ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նաև զուգահեռներ է  անում  Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի  եւ  Էրդողանի միջև։ Հիշեցնենք, որ   Էրդողանն առաջին անգամ ընտրվեց երկրի նախագահ 2014 թվականին։ Այդ  սահմանափակ լիազորություններ ունեցող պաշտոն էր: 2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձից հետո, օրենսդրական որոշ փոփոխություններով ընդլայնվեցին նախագահի լիազորությունները։   Արտահերթ ընտրուններից հետո, նոր նախագահը կունենա  ընդլայնված լիազորություններ։