A
A
Լեւոն Բարսեղյանը կալանավորվեց
Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը երկու ամսով կալանավորվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրը բավարարեց քննիչի միջնորդությունը և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Լեւոն Բարսեղյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու ու անցկացնելու մեջ։