Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԺԿ-ն պահանջում է

Պաշտոնական
57e4558b5e4878cd50b22eb815ef5397-472x265

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը կոչ է անում իշխանություններին բացառել հանրապետությունում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուժային տարբերակը և պահանջում է անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներ ՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և խաղաղ բողոքի ցույցերի մյուս մասնակիցներին: Սերժ Սարգսյանը պետք է հաշտվի այն փաստի հետ, որ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները բացարձակապես չեն արտացոլում այսօրվա հասարակական տրամադրությունները: Ձևավորված իրապես ժողովրդական շարժման ընթացքը կասեցնել հնարավոր չէ: