A
A
Գյումրիից գնացքը դատարկ են ուղարկել Երևան
Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի ուղեւորներն այսօր անակնկալի են եկել, երբ նախատեսված ժամին Գյումրի-Երեւան ուղղությունը սպասարկող գնացքը տեղում չի եղել, նաեւ տոմսեր չեն վաճառվել: Ըստ ժամանակացույցի, էլեկտրագնացքը Գյումրիից պետք է շարժվեր ժամը 16:45-ին: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից, Ա1+ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ էլեկտրագնացն այնուամենայնիվ դուրս է եկել Գյումրիից, սակայն առանց ուղեւորների: Իսկ թե որն է եղել գնացքի դատարկ գալը դեպի Երեւան, ընկերության աշխատակիցը չցանկացավ մանրամասներ հաղորդել: