A
A
Փակել են Երեւան- Սեւան մայրուղին
Գեղարքունիքի մարզի բնակիչներն այսօր առավոտից փակել են Երեւան- Սեւան ճանապարհը: Բնակիչները փոխանցեցին՝ Երեւան չեն կարող հասնել, ուստի իրենց քաղաքացիական անհնազանդությունն էլ այսպես են արտահայտում: Նրանք պահանջում են ոչ միայն ազատ արձակել շարժման ձերբակալված առաջնորդներին, այլեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այս պահին ճանապարհը շարունակում է փակ մնալ: