Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման են ենթարկում Գայի պողոտայից (տեսանյութ)

Քաղաքականություն
poxota

Նոր Նորքի Գայի պողոտայում քաղաքացիները փակել էին փողոցը: Նրանց հաջողվեց որոշներին բերման ենթարկել: Մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ, նրան բաց թողեցին: Այդ ընթացքում քաղաքացիները թույլ չէին տալիս անձանց բերման ենթարկել: Որոշ ժամանակ անց, երբ ճանապարհը բացվեց, այս անգամ էլ ակցիայի մասնակիցները որոշեցին հետիոտնային անցումով գնալ-գալ: Այս պահին ճանապարհը բաց է եւ ոստիկանական խումբն դեռ այստեղ է: