Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենգավիթում լարված է / լրացվող (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled3-10

 15.10 Շենգավիթի ոստիկանության բաժնի մուտքի մոտ քաղաքացիների թիվը գնալով ավելանում է: Ոստիկանությունը մեծ ուժեր է կուտակվել , պատ են կազմել՝չթողնելով քաղաքացիներին մոտենալ մուտքին: Այստեղ  է նաեւ ձերբակալված Սասուն Միքայելյանը։ 14. 27 Շենգավիթի ոստիկանության դիմաց՝ գարեգին Նժդեհի փողոցում քաշքշուկ է ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները հորդորում են քաղաքացիներին բացել ճանապարհը: Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է, նրանք հորդորում են ոստիկաններին միանալ իրենց: Ցուցարարները ձեռքերը վեր պարզած քայլում են խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելով։