Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման է ենթարկվել 49 անձ, Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ

Քաղաքականություն
akcia-22-5

Այսօր ժամը 13,00-ի դրությամբ բերման է ենթարկվել 49 անձ: Այս մասին  «Ա1+»-ին հայտնեց  ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:    Հիշեցնենք, որ այսօր բերման են ենթարկվել նաեւ հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը:  Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը գտնվում են ոստիկանության Շենգավթի բաժնում, իսկ Նիկոլ Փաշինյանի գտնվելու  վայրը հայտնի չէ:  Ոստիկանությունից էլ որեւէ տեղեկություն չփոխանցեցին: