Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնում խոսել են մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Քաղաքականություն
220418GareginBVehapar

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին եւ Արցախի հոգեւոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը կարեւորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Երկուստեք նշվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման եւ բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ