Սերժ Սարգսյանը գտնվում է անհավասարակշիռ, հիստերիկ վիճակում. Փաշինյան (տեսանյութ)
Մարիոթ հյուրանոցում Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո, շարունակեց ասուլիսը: Նա ցույց անող քաղաքացիներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, որից հետո հանդիպել Հանրապետության հրապարակում, ուր ժամը 19-ին տեղի կունենա հերթական հանրահավաքը: «Մենք պայման ենք դրել, որ մեր հանդիպումը պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, այսօր առավոտյան ինձ ասել են թե թյուրըմբռնում է եղել, որ լրագրողները լինեն սկզբում եւ վերջում, մենք ասել ենք, որ ոչ, մեզ համար սկզբունքային , որ գործընթացը սկզբից մինչեւ վերջ պետք է տեղի ունենա հանրության համար թափանցիկ»: Պատասխանելով լրագրողների հարցերին, թե արյունահեղությունը կանխելու համար ինչ ուղիներ եք տեսնում Նիկոլ Փաշինյանն ասաց. « Ինչ արյունահեղության մասին է խոսքը, ի՞նչ իրավական հիմքով: Հավաքների ազատության մասին օրենքի, եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասության սահմանում պարտավոր է աջակցել օրենքին: Այնպես որ , արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն: Մարտի մեկից պարոն Սարգսյանը դասեր չի քաղել եւ, ես համոզված եմ, որ այդ դասը այս քաղաքական պրոցեսի ընթացքում կքաղի»: Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ոստիկանությունը չի կրակի սեփական ժողովրդի վրա, և «Մարտի մեկ» չի կարող կրկնվել: «Ոստիկանությունը չի կարող սեփական ժողովրդի վրա կրակել, այսօր ՀՀ-ում չկա այդպիսի ոստիկանություն: Ես ասում եմ՝ Մարտի մեկի հետ համեմատություններն իզուր են, որովհետև այս քաղաքական պրոցեսում Սերժ Սարգսյանը մենակ է մնացել, իսկ ՀՀ-ի և Սփյուռքի ճնշող մեծամասնությունը մասնակցում է այս գործողությանը»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո դուրս եկավ հյուրանոցի առջև հավաքվածների մոտ: Նրան դիմավորեցին ծափողջյուններով և Նիկոլ, Նիկոլ վանկարկումներով: Հարցին, թե մտավախություն չունի, որ ուժի կիրառման կդիմեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ-ի ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է հասկանան, որ Սերժ Սարգսյանը իրականության զգացումը կորցրել է, և չկատարեն նրա հրամանները: Նա գտնվում է անհավասարակշիռ, հիստերիկ վիճակում, և ուժային կառույցները պետք է գիտակցեն, որ ներվային վիճակում գտնվող մարդու հրամանները չպետք է կատարել»: Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ոստիկանությունը չի կրակի սեփական ժողովրդի վրա, և «Մարտի մեկ» չի կարող կրկնվել: «Ոստիկանությունը չի կարող սեփական ժողովրդի վրա կրակել, այսօր ՀՀ-ում չկա այդպիսի ոստիկանություն: Ես ասում եմ՝ Մարտի մեկի հետ համեմատություններն իզուր են, որովհետև այս քաղաքական պրոցեսում Սերժ Սարգսյանը մենակ է մնացել, իսկ ՀՀ-ի և Սփյուռքի ճնշող մեծամասնությունը մասնակցում է այս գործողությանը»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հազարավոր ցուցարարների առաջնորդում է Տիգրան Մեծի պողոտայով: