Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Երթի մասնակիցները հասան Բաղրամյան պողոտա եւ հետ դարձան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
RegioDDn-Capture

Երթի մասնակիցները հասան Բաղրամյան պողոտա։ Ոստիկանների թիվը չափազանց մեծ է, նրանք փակել են անեւ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։  Տարածքում են փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանն ու Լյովա Երանոսյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ  արեց  ողջունել ոստիկաններին, եւ հայտարարեց, որ ցուցարարները չեմ մնում Բաղրամյան պողոտայում եւ հետ են դառնում։ Նիկոլ Փաշինյանն այնուհետև հայտարարեց, որ երթը շարունակվելու է դեպի Բաղրամյան պողոտայի ներքևի հատված-Սայաթ Նովա-Աբովյան փողոցներ երթուղիով՝ երթն ամփոփելով Հանրապետության հրապարակում: Երթի վերջում Փաշինյանը շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին, տեղեկացրեց, որ միջոցառումն ավարտվել է և բարի գիշեր մաղթեց բոլորին: https://youtu.be/PBNm4W0TFag