Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բացակաների համար դուք զրկվում եք միավորներից». ռեկտորի խորհրդական (տեսանյութ)

Քաղաքականություն
28379428_1611703255533184_5686G593096373352461_n

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարգելի ուսանողներ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ուսանողական խորհրդի խնդրանքով համալսարանի ղեկավարությունը ինչպես միշտ կանգնելով ուսանողների կողքին հաշվի առնելով ճանապարհների դժվար անցանելիությունը այս 3 օրերի (16.04, 17.04, 18.04) բացակաները կհամարվեի հարգելի, բայց վաղվանից (19.04.2018թ.) կրկին ուսանողական խորհրդի խնդրանքով պահանջելու ենք, որ բացակաները դրվեն, քանի որ այն ուսանողները ովքեր պարտաճանաչ կերպով կգան դասի պետք է ստանան ներկա, իսկ այն ուսանողները ովքեր չեն գա օրենքով սահմանված կարգով մասնակցելու իրենց դասերին կստանան բացակա, քանի որ ինչպես գիտենք ուսումնական պրոցեսը բնականոն կերպով շարունակվում է և ձեր քաղաքական խնդիրները չի կարելի լուծել մեր բուհի պատերի ներսում: Ցանկացած նման դրսևորում արժանանալու է համարժեք պատասխանի: Ցանկանում եմ հիշեցնել, որ բացակաների համար դուք զրկվում եք միավորներից: Կոչ եմ անում բոլորիդ մասնակցել դասերին և տեր կանգնել ձեր ուսում ստանալու իրավունքին: Կոչ եմ անում բոլորին ուսանող, դասախոս, աշխատակից և առհասարակ բոլորին զերծ մնալ մեր բուհում քաղաքական քարոզչությունից և նմանօրինակ միջոցառումների մասնակցությունից, քանի որ բուհական տարածքներում քարոզչությամբ զբաղվելը արգելվում է օրենքով»: