Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Սերժ Սարգսյանին ԱԺ հատուկ նիստում ընտրում են վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-coccllage

12.42  ԱԺ հատուկ նիստին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկմանը իր ելույթի ժամանակ նախ շնորհակալություն հայտնեց իշխանական կոալիցիայի համար` իր թեկնածության առաջադրման համար։ Նա նաեւ նշեց, որ ՀՀ-ն առաջին անգամ է ընտրում վարչապետ ու օբյեկտիվորեն շատ փորձառություն չունեն. «Փախուստ անձնական պատասխանատվությունից ես երբեք չեմ արել։ Արդյոք այս օրը ես չէի կանխատեսում, երբ ասում էի, որ չեմ հավակնում վարչապետի պաշտոնում։ Ես հիմա չեմ խոսի իմ հայտարարության քաղաքական ենթատեքստի մասին։ Այս ամբիոնի մոտ կանգնած է ոչ թե անհատ քաղաքական գործիչը, ոչ էլ ՀՀ 3-րդ նախագահը, այլ ելույթ է ունենում խորհրդարանի մեծամասնությունը կազմող ՀՀԿ նախագահը։ Ես իսկապես ունեմ խորհրդարանական աջակցություն ու այն պատրաստ եմ ծառայեցնել երկրի զարգացման համար։ Ծրագրային մանրամասներ չեմ ներկայացնի»: 12.07 ԱԺ հատուկ նիստը մեկնարկեց։ Խորհրդարանը քննարկում է ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցը։ Սերժ Սարգսյանը նիստերի դահլիճում է։ Գրանցվել է 90 պատգամավոր, քվորում կա։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նիստը կշարունակվի մինչեւ օրակարգի սպառումը եւ ընդամենը մեկ` կես ժամանոց ընդմիջումով։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սկսեց ներկայացնել Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ձեռքբերումները։ Ելք խմբակցությունից միայն Արտակ Զեյնալյանն է ներկա։   ........................... Այսօր ժամը 12-ին Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը:

ԱԺ մտնող յուրաքանչյուր պատգամավորի մեքենա ստուգվում է մանրակրկիտ` վարորդը բացում է բեռնախցիկները, մեքենայի դռները։

Անգամ ԱԺ նիստերի դահլիճ մտնելիս պատգամավորներն անցնում էին մետաղաորսիչի տակով։ Նման ընթացակարգ սովորական նիստերի օրերին չի եղել։ ԱԺ-ում է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանհ նիստերի դահլիճ մտավ ծափողջյունների ներքո։