A
A
Գասպարիին տանից դուրս գալուց հետո մեքենայով տարել էին
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին այսօր Դեմիրճյան փողոցում գտնվող իր տնից դուրս գալուց հետո անմիջապես նստեցրել են մեքենա: «Մի 50 մետր առաջացել էի ԱԺ գնալու համար, գցել են ավտոյի մեջ, այնուհետեւ իջեցրել Սարյան փողոցում»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին: Երբ այնտեղ սկսել են մարդիկ հավաքվել, մեկ այլ մեքենայով Գասպարիին տեղափոխել են Կոմիտաս. «Մարդկանց մեկ ժամվա մեջ պահել են անազատության մեջ, մեքենայի մեջ: Բաժին չտանելը բնավ չի պակասեցնում իշխանության եւ իրավապահ մարմինների պատասխանատվությունը, այլ ընդհակառակը, ավելի է մեծացնում»,- ավելացնում է նա: Ըստ Վարդգես Գասպարիի՝ սա ավելի մեծ պատասխանատվություն եւ իրավունքի խախտում է: