Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում Ֆրանսիայի հրապարակից. թարմացվում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
30715296_1650435508404088_72694376hh15420473344_n

19.44  Նիկոլ Փաշինյանը իր ելույթի սկզբում անդրադարձավ քաղբանտարկյալների հարցին: «Մեր նպատակներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Քանի որ նրանք կան Սերժ Սարգսյանի ստահոդ պետության պատճառով»,- ասաց նա: Նա նաև կարդաց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ էլ չի հավակնում երկրի ղեկավարի պաշտոնին: «Սարգսյանը այս հայտարարությունը արել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի համար: Սա ասել է, թե անում է սերունդների համար այդ փոփոխությունը, բայց փաստորեն իր համար է արել: Շատերը, ովքեր հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկել, մտածելով, որ գոնե այսպես կպրծնեն Սերժից, ասել են՝ կողմ կքվեարկեմ, մենակ թե ջանդամվի գնա: Եթե նույնիսկ ընդունենք խոհրդարանական ընտրությունների արդյունքները նույնպես տեղի են ունեցել  խաբեության պայմաններում, թե ինքը չի հավակվում պետական առաջին դեմքի պաշտոն չի զբաղեցնելու»,- ասաց նա: Փաշինյանը շեշտեց, որ սա տանում է Հայաստանը դեպի ադրբեջանացում, երբ Սերժ Սարգսյանը այլևս ոչ մի արգելք չի ունենա կրկին ու կրկին առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնին: Նա հիշատակեց, որ հիմա Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն չունի, նա ոստիկանության ղեկավար չի, ԱԱԾ ղեկավար չի: 19:27  Գյումրիից ավտոերթով ցուցարարները մոտենում են Ֆրանսիայի հրապարակին: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա հիմնական կոչն էր՝ միանալ ցույցերին և փոխել ու փրկել Հայաստանը: «Մենք պետք է պայքարենք, հասկացնենք այս իշխանություններին,  թե ինչ է պետք մեր ժողովրդին: Բոլոր համակարգիչների դեմը նստած քաջ նազարներին եմ ասում, դուրս եկեք փողոց: Դուրս եկեք փողոց մեր հերոսների, մեր ապրիլյան պատերազմի հերոսների համար: Մենք ձեզ պատերազմ չենք կանչում, կանչում ենք հրապարակ մեր ապագայի»,- ասաց նա: Արմեն Գրիգորյանն էլ ավելացրեց, որ իրենց գլխավոր ելակետն այն է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և դա իրենք փորձում են ապացուցել: 19:00 «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» երեկոյան հանրահավաքը սկսվել է: Այսօրվա ելույթների վերջում  կներկայացվեն հստակ գործողություններն ու զանգվածային անհնազանդության ակցիաների ծրագրերը որոնք նախատեսված են վաղը և հաջորդ օրը՝ կանխելու Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով կառավարումը վարչապետի պաշտոնում և Հանրապետական կուսակցության հեռացումը իշխանությունից: Առաջինը ելույթ ունեցավ գործարար Սուրեն Գևորգյանը, ով բարձրաձայնեց Հայաստանի արդյունաբերական և գործարարական խնդիրների մասին: Այնուհետև սփյուռքահայ գործարար Զարեհ Պալյանը: