Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը մենք պետք է սկսենք կոնկրետ գործողություններ. Ն. Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
30739492_10156229702892270_2894812183751819264_n

Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր քաղաքական գործունեության ընթացքում երբեք այսպիսի համաժողովրդավարական համակրանք, որը ինչ-որ առումով նաև մասնակցություն է, չի զգացել: «Մենք ցույց տվեցինք, որ չենք կատակում, վճռական ենք տրամադրված: Այս միջանկյալ օրը հանրությունը պետք է ունենա ժամանակ՝ վերլուծելու անցած 16 օրերին տեղի ունեցածը: Վաղը մենք պետք է սկսենք կոնկրետ գործողություններ: Վաղը արդեն կամփոփենք այս քանի օրվա հավաքների արդյունքները: Երեկոյան կհրապարակեմ գործողությունների կոնկրետ պլան, եթե մենք վաղը կեսօրին մոտ ունեցանք արդյունքներ»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով ոստիկանության «անուշադրությանը» և «անտարբերությանը» Փաշինյանը նշեց. «Այո, մեկնաբանություններ կան, որ մեր շարժումը վտանգավոր չէ, սա թատրոն է, կինո է , օպերա է, եսիմ ինչ է, և դա նեգատիվ հետևանքներ կարող է ունենալ: Բայց սա նաև լավ կողմեր ունի, ազատ տարածք է տալիս մեզ առանց ոստիկանների ազատ գործելու: ԵՊՀ և Հանրային ռադիո ներխուժելու կապակցությամբ դատախազությունը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է, որ քննում են ցույցի մասնակիցների արարքները՝ քրեական գործ հարուցելու կապակցությամբ:  Նիոլ Փաշինյանը նշեց՝ հնարավոր չէ, որ դատախազության հայտարարությունը դառնա մահակ՝ զսպելու իրենց գործողությունների ծավալման համար: «Թող չանհանգստանան, ես բանտում եմ, թե ԱԺ-ում,  ես երկու տեղում էլ ինձ լավ եմ զգում: Մենք պլանավորում ենք այնպես անել, որ այդ նիստը չկայանա: Ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ձեր աչքի առաջ, մեր գործողությունների մեջ որևէ բռնություն չի եղել: Մի տեղեկություն կա, չգիտեմ որքանով է հավաստի, բայց ասում են, որ Հայաստանի Հանրային ռադիոն իր գոյության ընթացքում չի անջատվել, հիմնադրման օրից 90 տարի եթերը ոչ մի րոպե չի ընդհատվել,  բայց մեր պարագայում ընդհատվեց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նիոլ Փաշինյանը նաև ժխտեց խոսակցությունները, թե իրենք խնդիրներ ու տարաձայնություններ ունեն «Հանուն Հայաստան պետության ճակատի» հետ և արգելում են նրանց ելույթներ ունենալ: