Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահպանողական կուսակցությունը զորակցություն է հայտնում. հայտարարություն

Քաղաքականություն
pahpanoxakan

Հայաստանի պահպանողականներս մեր զորակցությունն ենք հայտնում մի շարք նախաձեռնող խմբերի պայքարին՝ հուսալով, որ հռչակված օրահունչ կարգախոսներն առաջիկայում կվերաճեն քաղաքական օրակարգի: Քաղաքակիրթ աշխարհի դեմ սուր ճոճող կայսրության կողմից Հայաստանում իշխանության կարգված վերնախավն այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակից պետք է պարտավորեցվի պատերազմական ներկա շրջապատում մեր երկրի լինելությունը միակողմանիորեն չկապել մեռնող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ և ժողովրդին ազատել հակաքաղաքակրթության կործանարար ազդեցությունից: Ներկա իշխանությունների դրածո լինելը հրամայական է դարձնում քաղաքական համահունչ օրակարգի հռչակումն ու իրականացումը:   Պահպանողական կուսակցություն Երիտասարդ պահպանողականների միություն