Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմից փրկված սիրիահայ կինը օգնության կարիք ունի (տեսանյութ)

Հասարակություն
siriahay-kin

Սիրիահայ  Երանուհի  Ստեփանյանի մտքով չէր անցնի,  որ պատերազմից մազապուրծ Հայաստան հասնելով, ավելի դժվար կացության մեջ կհայտնվի։   Ողնաշարի լուրջ հիվանդությունը նրան գրեթե անդամալույծ է դարձրել: Երանուհի Ստեփանյանի տունը Հալեպում ռմբակոծությունից ամբողջովին քանդվել է։ 3 տարի առաջ նա  իր երեք անչափահաս երեխաների հետ դժվարությամբ կարողացել է հասնել Հայաստան։  Ամուսինն ավելի ուշ է կարողացել դուրս գալ  Հալեպից։ Հիմա 48-ամյա  Երանուհին պետք է  անհապաղ  վիրահատվի։  «Չորս-հինգ հոգին ասում են դուրս գնա, մնացածներն էլ՝ կարողություն չունեն , աղերսում եմ, որ վիրահատեք ողնաշարս ասում են՝ վիրահատենք կամ կլավանաս, կամ անդամալույծ կմնաս։ Կարողություն չունիմ Գերմանիա երթալու։ Չեմ կրնալ նստիլ, չեմ կրնալ քայլել։ Այստեղ ուղեգրով եմ գնում, երևի դրա համար բժիշկները լավ չեն նայում, իրենք կարողություն չունեն ինձ բուժելու»,- պատմում է Երանուհին։  Երանուհի Ստեփանյանը բազմաթիվ  պաշտոնյաների  է դիմել  վիրահատության գումարի խնդրանքով։ Ամուսինն աշխատում է խանութում, երեխաներն անչափահաս են։ Մեծ տղան դպրոցից հետո բանվորություն է անում՝ տան հոգսը թեթևացնելու համար։ «Ես հոժար եմ, այդ պատերազմեն կերթամ քաղաքս, բոլորը ինձ պատրաստ են օգնելու, քրիստոնյա արաբները և հայերը, ինձ կօգնեն։ Բայց ասում են՝ անկարելի է, որ Հալեպ ուղարկենք, ինչպես կուզես գնա գլխիդ ճարը տես։ Ես, որ կարողություն ունենամ այսքան մարդու չեմ աղերսի»,- ասում է Երանուհի Ստեփանյանը։ Հույսը պաշտոնյաններից կտրած՝  պատերազմի արհավիրքը տեսած կինը դիմում է շարքային քաղաքացիներին՝  օգնության խնդրանքով, որ կարողանա գոնե քայլել։