Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմադիրները վաղը կմիավորվեն՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու (տեսանյութ)

Քաղաքականություն
chakat

«Հանուն Հայաստան պետության» ճակատը ևս իրազեկման ակցիա անցկացրեց Սասունցի Դավիթ կայարանից մինչև Ազատության հրապարակ։ Ակցիայի մասնակիցները «Մերժիր Սերժին» վանկարկումներով կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց և վաղը 18։00 լինել Ազատության հրապարակում։ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիորսյանը, ով ևս մասնակցում էր քայլարշավին, մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն կերպ պետք է միավորվել բոլոր ուժերով՝ կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ «Իրազեկման ակցիա ենք անցկացնում, մարիկ կան միանում են։ Մեր ծրագիրը միասնությունն է, որպեսզի թույլ չտանք  Սերժ Սարգսյանի վարչապետությունը, որից հետո ազգային համաձայնության կառավարություն ձևավորվի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։ «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիքգոմշյանը հաստատեց, որ վաղը լինելու են Ազատության հրապարակում։ «Անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակելը կանխարգելել։ Ազգային ժողովի շենքը շրջափակելն է, որպեսզի նրա վարչապետացման  գործողությունը տեղի չունենա»,- ավելացրեց Ենիքգոմշյանը։ Հիշեցնենք, որ վաղը Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ միասին կհասնի Երևան։ 18։30 տեղի կունենա հանրահավաքը և բողոքի ցույցը Ազատության հրապարակում՝ թույլ չտալու Սերժ Սարգսյանի վարչապետացումը։