Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաշտոցի պողոտան փակող անձանց բերման չեն ենթարկել. Ոստիկանություն

Կարևոր լուրեր Պաշտոնական
Region-Cհհapture

Մոտ 10 քաղաքացիներ 30 րոպեից ավելի հավաք են անցկացրել Երևանի Մաշտոցի պողոտայիև Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքի երթևեկելի գոտում՝ փակելով հետիոտնային անցումը: Հավաքի մասնակիցների գործողություններովէապես խորչընդոտվել են երթևեկության մասնակիցների իրավունքները, մասնավորապես՝սահմա-նափակած է եղել տրանսպորտային միջոցների շարժը: ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից պահանջել է դադարեցնել այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հավաքի մասնակցի պարտականությունները: Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, կայացվել է հավաքը դադարեցնելու մասին որոշում: Դրանիցհետո հավաքի մասնակիցները հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա,ոստիկանության մարմին չեն բերվել: ՀՀոստիկանությունն անձանց հավաքի անցկացման վայրից հեռացնելու գործողությունն իրականացրել է կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով նախատեսված իր պարտականությունը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և  բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր  չէ ապահովել այն: