Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էներգախնայողություն՝ նորակառույց բնակելի շենքերում

Պաշտոնական
9be9d5cd5774d11d2954e4de07e451de

Գործադիրը սահմանել է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը: Կսահմանվեն մի շարք պահանջներ, որոնք միտված են, մասնավորապես, էներգաարդյունավետության հաշվարկման մեթոդաբանության միասնական ընդհանուր ձևաչափի ներդրմանը, շենքերում էներգաարդյունավետության նվազագույն ցուցանիշների կիրառմանը, շենքերի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի փորձաքննության կազմակերպմանը, էներգաարդյունավետության սերտիֆիկատների տրամադրմանը և տեսչական հաշվետվությունների անկախ վերահսկման համակարգերի ներդրմանը: Արդյունքում ակնկալվում է բարելավել շենքերի էներգաարդյունավետության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական դաշտը, որի արդյունքում նախատեսվում է էականորեն նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել օբյեկտների շահագործման ծախսերը և դրանցում ապահովել նորմատիվային հարմարավետության պայմանները: Կկարգավորվեն նաև  բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ էականորեն կնվազեցեն վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ: Կարևորելով ընդունված որոշումը՝ Կարեն Կարապետյանը նշել է,  ըստ այդմ շենքերի էներգաարդյունավետության ոլորտում նոր մշակույթի հիմք է դրվում: Կառավարությունը հաստատել է նաև  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը, որը միտված է ընկերության արդյունավետ և թափանցիկ կառավարմանը, կարողությունների զարգացմանն ուղղված ներդրումների իրականացմանը, երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական կայուն վիճակի ապահովմանը,  հաշվառման համակարգի կատարելագործմանը, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Ծրագրի արդյունքում կապահովվի անվտանգ և հուսալի էլեկտրահաղորդման համակարգ: