Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսօր ավիատոմսեր ձեռք բերեք, որ վաղը Ազատության հրապարակում լինեք» Փաշինյան (տեսանյութ)

Հասարակություն
Untitled3-3

«ԻմՔայլը» նախաձեռնության մասնակիցները Հրազդանից դեպի Երևան ճանապարհին  տնկեցին «ՀՀ քաղաքացու ծառը» և շարունակեցին քայլել: Պատգամավորը քիչ առաջ ընթերցեց Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի անունները. «Կոչ եմ անում բոլոր գյուղերին ու քաղաքներին ապրիլի 13-ին իրենց պատվիրակներին գործուղել Ազատության Հրապարակում, եկեք և արտահայտեք ձեր կամքը»: Նիկոլ Փաշինյանը սփյուռքի մասին չմոռացավ. «Բոլորին կոչ եմ անում պատվիրակներ գործուղել. այսօր ավիատոմսեր ձեռք բերեք, որը վաղը լինեք Ազատության Հրապարակում»: Այսօր «ԵԼՔ» անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «ԻմՔայլը»երթ- ակցիայի նախավերջին օրն է։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր՝ Նիկոլ Փաշինանը, իր թիմակիցների՝ ՔՊ կուսակցության անդամների հետ, քայլարշավ է սկսել Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։Նախատեսված է կատարել 300 հազար քայլ՝ Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում կասեցնելու համար: