A
A
Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա 257 զոհ. տեսանյութ (տեսանյութ)
Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Դեպքը տեղի է ունեցել Բլիդա քաղաքի մոտակայքում՝ տեղի ժամանակով առավոտյան 08:00-ի սահմաններում: Ինքնաթիռն ընկել է օդ բարձրանալուց րոպեներ անց: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի տարածած տեղեկության համաձայն, զոհերի թիվը կարող է գերազանցել 200-ը: Ուղևորների մեծ մասը եղել են զինվորականներ: Վթարի հնարավոր պատճառն, ըստ նախնական վարկածի կարող է լինել տեխնիկական անսարքությունը: Դեպքի վայր են մեկնել շտապօգնության 14 մեքենա: Մոտակա ճանապարհների երթևեկությունը դադարեցվել է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի թիվը հասել է 257-ի։
فيديو| وسائل إعلام: 200 قتيل في تحطم الطائرة قرب العاصمة #الجزائر pic.twitter.com/ABh8SSPrjK
— سبر (@Sabrnews) 11 апреля 2018 г.