Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ընթացքի մեջ է նաև ԵՄ երկրներում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen-nazaryan

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը քիչ առաջ ԱԺ միջանցքում պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ անդամ երկրներում ընթացքի մեջ է և շուտով տեղեկատվություն կստանանք տարբեր մայրաքաղաքներում այդ ուղղությամբ  տարվող քայլերից։ Անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ հավելեց.  «Համաձայնագիրը ունի պարտադիր իրավական ուժ կողմերի համար, դրանում հստակ ամրագրված է կողմերի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Ես մեծապես հույս ունեմ, որ այդ առումով շեղումներ չեն լինի նաև ԵՄ կողմից»,- նշեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը։ Նշենք, որ քիչ առաջ ԱԺ-ն միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Համաձայնագիրը վավերացվեց 95 կողմ ձայներով:  ԵՄ-Հայաստան ընդլայնված և համապարփակ համաձայնագիրը պայմանականորեն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից։