Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բրյուսելում կար մի խանդավառ միջավայր, նրանք ձեռնամուխ կլինեն համաձայնագրի վավերացմանը»

Քաղաքականություն
Untitled2-1

ԱԺ-ն այսօր ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկմանն ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանի այն հարցին, թե Հունգարիայի հետ մեր ունեցած դիվանագիտական վատ հարաբերությունները կարո՞ղ են խոչնդոտ հանդիսանալ համաձայնագրի վավերացման համար, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը պարզաբանեց. «Հուսով եմ` դա արգելք չի լինի համաձայնագրի վավերացման համար։ Որքան հիշում եմ` Հունգարիայի խորհրդարանը չէր ձեռնարկել մարդասպանին Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման վերապահում կամ դանդաղում չկա ԵՄ մեր գործընկերների կողմից. կամ մեզ տեղյակ չեն պահել, կամ չի հայտարարվել։ Բրյուսելում կար մի խանդավառ միջավայր, որ նրանք ձեռնամուխ կլինեն համաձայնագրի արագ վավերացմանը»։ Միհրան Հակոբյանը ճշտող հարց ուղղեց. «Եթե խնդիր առաջանա, դա մեր խնդիրն է լինելո՞ւ, թե ԵՄ մեր գործընկերների, քանի որ մենք չենք կարող աշխատանք տանել Հունգարիայի հետ, չունենք նման խողովակ»: «Նման անբարենպաստ իրավիճակում մեր գործընկերները ձեռնամուխ կլինեն։ Սա մի խնդիր է, որ մեր ամենօրյա ուշադրության ներքո է ու մեր ջանքերը կհամատեղենք»,-վստահեցրեց Կարեն Նազարյանը։