Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխատված թռչուն՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամի դռան առաջ (տեսանյութ)

Հասարակություն
nikol1

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն է հայտնաբերվել: «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները փաստում են՝ հանրապետականները սկսել են իտալական մաֆիայի ոճով շարժվել: «Ցանկացած գործողություն ստանալու է պատասխանը: Այսօր ես կկազմակերպեմ գործողություն և Շարմազանովի դռան առաջ կտրտած սնիկերս կդնենք՝ ի պատասխան գլխատված թռչունի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախաձեռությունը շատ լայն արձագանք է գտել: «Քիչ առաջ զանգահարեց Էմփիրեյ ռոք խմբի նախկին մենակատար Սարգիս Մանուկյանը և ասաց, որ իր աջակցությունն է հայտնում»: Այս պահին «Իմ քայլը» նախաձեռնությունը Սևանի թերակղզուց շարժվում է Սևան քաղաք, որտեղ շփվելու են քաղաքի բնակիչների հետ։ ԻմՔայլ-ի մասնակիցներն անցել են մոտավորապես 130 կիլոմետր: