Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանն ազատեց իր 9 խորհրդականներին

Պաշտոնական
12851_karen-karapetyan41_M

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատեց Արմեն Ավակ Ավակյանին, Էրիկ Գյուլազյանին, Համլետ Հովսեփյանին, Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին, Էդուարդ Ներսիսյանին, Վռամ Գյուլզադյանին, Սամվել Սարգսյանին, Ալեքսանդր Խաչատուրյանին, Մհեր Տերտերյանին: Ընդհանուր առմամբ այսօր աշխատանքից ազատվել են վարչապետի իննը խորհրդականներ.